00:00:00

Փարիզում բնապահպան ակտիվիստները բողոքի ակցիաներ են անցկացնում

13:03, 13 մայիս 2019 Աշխարհ

Փարիզում բնապահպան ակտիվիստները, որոնք իշխանություններին կոչ են անում միջոցներ ձեռք առնել կենսաբազմազանության պահպանման համար, 300 լիտր արհեստական արյուն են լցրել Տրոկադերո հրապարակում: Ինչպես փոխանցում է Корреспондент-ը՝ հղում անելով ֆրանսիական աղբյուրին, ակտիվիստներն իրենց հետ պաստառներ էին բերել՝ «Կանգնեցրեք վեցերորդ զանգվածային ոչնչացումը» կարգախոսով: Մեկ այլ ֆրանսիական քաղաքում՝ Բորդոյում, ոստիկանությունը վեց ակտիվիստի է ձերբակալել, որոնք պայքար են մղում կլիմայական փոփոխությունների դեմ: Նրանց ձերբակալել են ֆոնդային բորսայի տարածքում պաստառներ տեղակայելու համար: Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր