Սպիտակ տան տնտեսական խորհրդատու Լարի Քուդլոուն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին կարող է հանդիպել հունիսին: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նրա խոսքերով, Թրամփը և Սի Ցզինպինը կարող են հանդիպել Ճապոնիայում կայանալիք G20 գագաթնաժողովի շրջանակում:
Նա նաև հավելել է, որ նման հանդիպման համար «լավ հնարավորություն» կա:
Քուդլոուն ընդգծել է, որ ՉԺՀ-ն հեռացել է Միացյալ Նահանգների հետ առևտրային բանակցություններում իր դիրքից:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Չինաստանն իրեն պարտված է զգում վերջին առևտրային բանակցություններից հետո: