00:00:00

Ցուկերբերգը հայտարարություն է արել ընդդեմ Facebook-ի մասնատման

02:00, 13 մայիս 2019 Աշխարհ

Մարկ Ցուկերբերգը, որը հիմնադրել է Facebook ընկերությունը, որի կազմում բացի նույնանուն սոցցանցից նաեւ Instagram-ն է, մեսինջերը, WhatsApp-ն ու այլ սերվերներ, դեմ է արտահայտվել դրա մասնատմանը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով France Info պարբերականին տված Facebook-ի հիմնադրի հարցազրույցին: Ավելի վաղ New York Times-ը հրապարակել էր  սոցիալական ցանցի համահիմնադիր Քրիս Հյուզի հոդվածը, որում նա կոչ էր արել մասնատել Facebook ընկերությունը դրա սեփականատիրոջ զգալի ազդեցության պատճառով, որն արտահայտվում է, մասնավորապես, ընտրողների տրամադրության վրա: «Երբ ես կարդացի նրա գրածը, նախ մտածեցի, որ այդ առաջարկը չի կարող լուծել այդ խնդիրները: Կարծում եմ, եթե դուք մտահոգված եք ժողովրդավարության եւ ընտրությունների հարցերով, ապա կցանկանայիք, որ լիներ այնպիսի ընկերություն, ինչպիսին մեր ընկերությունն է, որը ներդնում է տարեկան միլիարդավոր դոլարներ ընտրություններին միջամտելու դեմ նորագույն միջոցներ ստեղծելու համար»,-հայտարարել է Ցուկերբերգը: «Կան իրական խնդիրներ, որոնք վերաբերում են վնասակար կոնտենտին, ինչպես նաեւ նրան, թե ինչպես գտնել բալանս ինքնարտահայտման եւ անվտանգության, ընտրություններին միջամտությունը կանխելու, անձնական տվյալների պաշտպանության միջեւ»,-հավելել է նա: Facebook-ը բազմիցս քննադատվել է օգտատերերի տվյալներն անհուսալի կերպով օգտագործելու համար: 2018 թվականին հայտնի էր դարձել, որ Cambridge Analytica-ն ֆեյսբուքում իր հավելվածի միջոցով հավաքագրում էր օգտատերերի տվյալները: Ենթադրվում է, որ այդ տվյալները կարող էին օգտագործվել  ԱՄՆ-ում 2016 թվականի նախընտրական արշավի եւ ԵՄ կազմից դուրս գալու Մեծ Բրիտանիայի անցկացրած հանրաքվեի ընթացքում: Վերջին տարիների դժվարությունների հետեւանքով նկատվել է Facebook-ի բաժնետոմսերի արժեքի կտրուկ անկում: Այդ պատճառով տնօրենների խորհուրդն առաջարկել էր սահմանափակել հիմնադիր եւ խորհրդի ղեկավար Մարկ Ցուկերբերգի ձայնի իրավունքը: Ներկայումս նա փաստորեն կարող է միանձնյա որոշումներ կայացնել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր