00:00:00

Առավոտյան սոցցանցերից օգտվելը վնասակար է առողջությանը. գիտնականներ

23:40, 12 մայիս 2019 Ժամանց

Զարթուցիչն անջատելուց անմիջապես հետո բացում եք սոցիալական ցանցերն ու նորություննե՞րը: Նման կերպ են վարվում սմարթֆոնների սեփականատերերի կեսից ավելին: The Challenger պարբերականը պատմել է, թե իրականում արդյո՞ք վնասակար է առավոտը լուրերի ժապավենը թերթելով սկսելը:
Ինտերնետը և սոցիալական ցանցերը ուղեկցում են մեզ ամբողջ օրվա ընթացքում՝ սկսած վաղ առավոտից: Սմարթֆոնների սեփականատերերի 61%-ը սկսում է սարքից օգտվել արթնանալուց հինգ րոպե անց, 88%-ը՝ արթնանալուց կես ժամ անց:
https://www.ridus.ru/images/2018/3/30/742243/in_article_1c54c4189c.jpg Մենք ստուգում ենք սոցցանցերը, կարդում լուրերը, բացում փոստը՝ զանթուցիչն անջատելուց անմիջապես հետո: Մի կողմից, դա ազդանշան է ուղեղի համար, որ արդեն առավոտ է, ժամանակն է արթնանալ և անցնել աշխատանքի: Մյուս կողմից, դա տեղեկատվության կտրուկ հոսք է: Դուք, հավանաբար, նկատել եք, որ ցանցում տասնհինգ րոպե «թափառելուց» հետո ձեզ «կոտրված եք զգում»՝ չնայած որ նոր եք արթնացել: Դա լիովին բացատրելի է: «Քնից հետո արագ անցումը լուրերի և սոցցանցերի մանրազնին ուսումնասիրությանը օրգանիզմում սթրես է առաջացնում: Բացի այդ, մեծ քանակությամբ տեղեկատվությունը, որն ուղեղը մշակում է մինչ ձեր քնից լիովին արթնանալը, կարող է նվազեցնել օրվա ընթացքում առաջնահերթությունները դասավորելու ձեր ունակությունը», – ասում է հոգեբույժ և բժշկագիտության դոկտոր Նիկոլ Բենդերս-Հադին: Image result for Просмотр соцсетей с утра вредит здоровью - ученые

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր