00:00:00

Լևոն Քոչարյանը հացադուլ կհայտարարի՞․ էժանագին պրոցեսների սանձազերծում Քոչարյաններից

22:40, 12 մայիս 2019

1998-2008 թվականներին Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Քոչարյանը, ով մեղադրվում է ծանր հանցագործությունների մեջ, իսկ հասարակությունը նրա անվան հետ է կապում Հոկտեմբերի 27-ի ու Մարտի 1-ի արյունոտ ոճրագործությունները, ինչպես նաեւ մի շարք այլ սպանություններ, օրեր առաջ Reuters-ին տված գրավոր հարցազրույցում հայտարարել էր՝ հզոր ընդդիմադիր ուժեր միավորվում են՝ մարտահրավեր նետելու Հայաստանի նոր իշխանություններին։ Քոչարյանը հասկացրել էր, որ ինքը լինելու է այդ «հզոր» ուժերի առանցքը։ Այս հարցազրույցից հետո, երեկ Քոչարյանին պատկանող 2rd.am կայքը տարածեց տեղեկատվություն այն մասին, որ ստեղծվել է «Նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների դաշինքը»: Դաշինքն արդեն իսկ հասցրել է ինչ-որ հավաք կազմակերպել Քոչարյաններին պատկանող հյուրանոցում, եւ որի ժամանակ հնչել են նույնաբովանդակ հայտարարություններ, թե Քոչարյանը ով գտնվում է ճաղերի ետեւում քաղաքական հետապնդման է ենթարկվում։ Ուշագրավն այն է, որ դաշինքը համակարգում է Քոչարյանի կրտսեր որդին՝ Լեւոն Քոչարյանը։ Ավագ որդին՝ Սեդրակը եւս անցնում է քրեական գործով։ Տարածված լուսանկարներում եւ տեսանյութում Սեդրակը բացակայում էր, փոխարենը Լյովկան էր հպարտ կեցվածք ընդունել, տպավորություն ստեղծելով, թե իրենց ընտանիքին վերագրվող քրեական գործերն եւ բազմաթիվ այլ մութ պատմություններ այլ անձին են վերաբերվում։ Խնդիրն այն է, որ բանտում գտնվող Քոչարյանն ու իր ոչինչ չասող համակիրները, որոնք իրենցից որեւէ ուժ չեն ներկայացնում իրական հաղոջության հասնել չեն կարող։ Փոխարենը ավելացնում են հասարակության ատելությունը Քոչարյան անձի նկատմամբ։ Այս հարցում առավել քան օգտնեց Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, հայտարարելով․ «Ես չեմ կասկածում, որ նախագահ Քոչարյանի անունով հրապարակներ, փողոցներ ու դպրոցներ են լինելու՝ որևէ կասկած չունեմ»: Հարց է առաջանում, որ երկրի հրապարակների ու փողոցների մասին է խոսում Սողոմոնյան Վիկտորը։ Եթե Հայաստանի, ապա Քոչարյանի աջակիցներին չէր խանգարի Լեւոն Քոչարյանի հետ միասին դուրս գալ հրապարակներ ու փողոցներ եւ հարցնել մարդկանց կարծիքը տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։ Լեւոն Քոչարյանը ով այս պրիմիտիվ եղանակով փորձում է փրկել հորը իրականում ավելի է վնասում նրան։ Քննարկումները, տարբեր անձանց հետ միավորվելը անպտուղ գործընթաց է։ Իհարկե նշել, որ այս ամենը չեն գիտակցում նաեւ իրենք՝ հյուրանոցում հավաքվածները սխալ կլինի։ Չի բացառվում, որ շուտով նաեւ նրանք հացադուլ հայտարարեն՝ Լեւոն Քոչարյանի գլխավորությամբ։ Այս ամենը քաղաքական էժանագին պրոցեսների սանձազերծում է, որն  ավելի շատ փաստում է  Քեոչարյանի մեղավորությունը, քան պահանջում հաշվի նստել անմեղության կանխավարկածի հետ։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր