Մայիսի 11-ին վրաերթ է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Դիլիջան քաղաքի Կալինին փողոցում վրաերթի է ենթարկվել Դիլիջան քաղաքի բնակիչ, 12-ամյա Ելենա Ավետիսյանին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը, երեխային թողնելով անօգնական, դեպքի վայրից դիմել է փախուստի, իսկ երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Տավուշ» բժշկական կենտրոն: