00:00:00

Միխեիլ Սաակաշվիլին ԱՄՆ-ում բացել է չաչայի արտադրության գործարան

20:51, 12 մայիս 2019 Աշխարհ

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Փենսիլվանիայում՝ Մորիսվիլ քաղաքում, բացել է David’s Distillery չաչայի գործարան՝ «Լազիկայի չաչա» անվանումով: Facebook-ի իր էջում Միխեիլ Սաակաշվիլին հրապարակել է գործարանի բացման տեսանյութը՝ մեկնաբանությամբ. «Մի կերպ թույլ տվեցին բացել գործարան: Ես չէի կարողանում ինչ-որ բան բացել»: Գործարանատիրոջ՝ Դավիդ Ցկիպուրիշվիլիի խոսքով՝ դա կլինի վրացի հայրենակիցների հավաքի վայր: Վրացական չաչան ամերիկյան շուկայի համար կպատրաստվի կոլիֆոռնիական խաղողից: Գործարանը կարող է արտադրել օրական մի քանի տոննա չաչա օղի: Գործարանի բացմանը ներկա են եղել Ամերիկայում բնակվող վրացիները: Նրանց առջև ելույթ ունենալիս Սաակաշվիլին Վրաստանը անվանել է «խոհանոցային գերտերություն»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր