00:00:00

Վրաերթ Վանաձոր քաղաքում

20:09, 12 մայիս 2019 Պատահարներ

Մայիսի 12-ին, ժամը 10:24-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում Նարեկացու փողոցի թիվ 31 տան մոտակայքում տեղի է ունեցել վրաերթ՝ մահվան ելքով. ճանապարհի լվացման աշխատանքներ իրականցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ թիվ 404 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ.Ս., ծնված 1984 թ.) վրաերթի է ենթարկել քաղաքացի Վ.Խ.-ին (ծնված 1943 թ.), ով տեղում մահացել է: Փրկարարներն իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր