00:00:00

ՃՏՊ Նոյեմբերյան քաղաքի կենտրոնում. տուժածներ չկան

19:46, 12 մայիս 2019 Պատահարներ

Մայիսի 12-ին, ժամը 12:50-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի կենտրոնում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևանյան փողոցում բախվել են «ՈՒԱԶ» (վարորդ՝ Մ.Դ.,  ծնված 1997 թ.) և «Mercedes»  (վարորդ Վ.Փ., ծնված 1987 թ.) մակնիշների ավտոմեքենաները. տուժածներ չկան: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:10-ին, մարվել՝ 13:20-ին: Այրվել են ավտոմեքենաների առջևի հատվածները՝ ամբողջությամբ և սրահները՝ մասամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր