00:00:00

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կմասնակցի Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված միջոցառումներին և ԱԳ նախարարների հանդիպմանը

19:15, 12 մայիս 2019

Մայիսի 13-ից 14-ն ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել: Այցի ընթացքում ԱԳ նախարար Մնացականյանը կմասնակցի Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպմանը և Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված միջոցառումներին: Մայիսի 14-ին ԱԳ նախարարը ելույթներ կունենա Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված Բարձր մակարդակի համաժողովին և «Արևելյան գործընկերության 10-ամյակ. Քաղաքացիական հասարակության տեսակետը» խորագրով քննարկմանը: Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ մի շարք գործընկերների հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր