00:00:00

Վահրամ Բալայանն ընդունել է մի խումբ մագիստրոսների

18:53, 12 մայիս 2019

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը մայիսի 12-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի (ԳԱԱ ԳԿՄԿ) տարբեր բաժինների մագիստրոսներին: ԱԺ նախագահի տեղակալը հյուրերին ներկայացրել է Ազգային ժողովի գործունեությունը և կառուցվածքը, իսկ այնուհետև խոսել կրթության բնագավառում առկա խնդիրների մասին: Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության որակի բարձրացմանը, մասնագիտական կողմնորոշման ուղղությամբ տարվող աշխատանքներին, բուհերի օպտիմալացման անհրաժեշտությանը, մասնագետների պահանջարկի ձևավորմանը և երկրի ընդհանուր զարգացման գործում օրենսդիր մարմնի ունեցած դերակատարությանը վերաբերող հարցեր: Հարցուպատասխանի ձևաչափով Վահրամ Բալայանը պատասխանել է մագիստրոսների առաջադրած՝ կրթության որակի բարձրացման հնարավորությունների, բնագիտական առարկաների հանրայնացմանն ուղղված քայլերի, մասնագետների սոցիալական ապահովվածության և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին հարցերին: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և զբաղվածության բաժնի պետ Ազնիվ Շահազիզյանը, հանրային կապերի մասնագետ Միկիչ Փարսադանյանը և ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ուսանողական խորհրդի նախագահ Գարրի Ղազարյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր