00:00:00

Արսեն Թորոսյանի ուղերձը՝ բուժքույրերի միջազգային օրվա կապակցությամբ

18:31, 12 մայիս 2019

Մայիսի 12-ը բուժքույրերի միջազգային օրն է, որը լավ առիթ է մեկ անգամ ևս գնահատելու բուժաշխատողներին՝ իրենց ամենօրյա ծանր ու պատասխանատու աշխատանքի համար։ Սիրելի բուժքույրեր, ընդունեք իմ ջերմ շնորհավորանքը,կարևոր է Ձեր առաքելությունը՝ գթասրտությունն ու ժպիտը երբեմն շատ ավելին կարող են անել։ Դժվար է պատկերացնել բժիշկների աշխատանքն առանց բուժքույրերի, քանի որ այս փոխկապակցված աշխատանքն է փրկում կյանքեր։ Միաժամանակ, շատ կարևոր է բուժքույրությունը Հայաստանում որպես առանձին մասնագիտություն զարգացնելը, որի ուղղությամբ արդեն իսկ քայլեր են ձեռնարկվում։Մնացեք միշտ ամուր և հիշեք՝ այս բարդ և դժվարին ոլորտն առանց Ձեզ լիարժեք չի լինի։ Արսեն Թորոսյան Առողջապահության նախարար

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր