Պատգամավորի՝ իր բուն պարտականությունների մասին Կարապետյանը շուտվանից է մոռացել: Ասվածի վկայությունն էլ նրա նախընտրական խոստումներն էին՝ ամեն ամիս այցելել Գորիս և հանդիպել քաղաքացիների հետ, լսել նրանց հուզող խնդիրների մասին: Սակայն այստեղ էլ խոսքից գործի անցնելու ժամանակ Կարապետյանը, մեղմ ասած, թերացել է, Գորիսեցիները Կարապետյանին ընտրվելուց հետո ոչ տեսնում են, ոչ լսում:
«Սպեցեֆիկ օլիգարխ» պատգամավորն, ի դեպ, բավական մութ անցյալ ունի, որից ինչպես երևում է՝ ամեն գնով փորձում է ինքնամաքրվել՝ օգտվելով նպաստավոր պայմաններից: Բանն այն է, որ Կարապետյանին ժամանակին կասկածում էին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ: Այդ դեպքից անմիջապես հետո Կարապետյանի տունը խուզարկության է ենթարկվել, իսկ ինքը մի քանի անգամ կանչվել է հարցաքննության: Գուցե նրան կասկածելու պատճառներից մեկն էլ մահափորձից օրեր առաջ արված հրպարակային հայտարարությունն էր, որով Կարապետյանը «խիստ պատիժ» էր խոստանում Սուրիկ Խաչատրյանին: Նոր Հայաստանում Կարապետյանը կարծես «դուխավորվել» է, և մոռանալով, որ ինքն էլ էր հանդիսանում այս գործի ֆիգուրանտներից մեկը, փորձում է այն շահարկելով, իր երբեմնի վրեժխնդրությունը իրականացնել: Սակայն այս պատմության ողջ զավեշտը նրանում է, որ Կարապետյանը գործի վերաբերյալ ի հայտ եկած նոր հանգամանք է ներկայացնում մի անձի հայտարարություն, ով ժամանակին, իր իսկ ցուցմունքի համաձայն, 5․000 ԱՄՆ դոլար է ստացել Բուդաղյանների կողմից մահափորձն իրականացնելու համար, իսկ այսօր արդեն «ինքնաբուխ» կերպով փոխում է ցուցմունքը։ Ինչի՞ց է փորձում ապահովագրվել Կարապետյանը՝ նման հարձակվողական, բայց միևնույն ժամանակ, ձախողման մատնված մարտավարություն ընտրելով՝ դժվար չէ կռահել և իրավապահ համակարգը պարտավոր է ուշադրություն հրավիրել այս ակնհայտ փաստերի վրա...
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: