00:00:00

Հովհաննես Մարգարյանը հեռացվել է «Օրինաց երկիր» կուսակցությունից «Ժամանակ»

13:59, 21 մարտ 2018 Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Օրինաց երկիր» կուսակցությունից հեռացվել է կուսակցության վարչության անդամ Հովհաննես Մարգարյանը: Վերջինս ՕԵԿ նախագահին պատկանող «Հայասի» ընկերության տնօրենն էր, եւ տնօրենի պաշտոնից հեռացվելուց հետո հեռացվել է նաեւ կուսակցությունից: ՕԵԿ-ն ու «Հայասին» այժմ մեկ միասնություն են, եւ բոլոր նրանք, ովքեր աշխատում են «Հայասիում», նաեւ կուսակցության անդամ են:

Արթուր Բաղդասարյանը կուսակցությունը պահելու այլ ճանապարհ չի գտել, քան գործարան-կուսակցություն սինթեզի իրականացումը: Բազմաթիվ ՕԵԿ-ականներ են անցել Հովհաննես Մարգարյանի ճանապարհով, երբ նրանց հեռացրել են գործարանից, կուսակցության հետ կապը կտրվել է ինքնաբերաբար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր