00:00:00

Թրամփը ողջունում է Facebook-ի օգտատերերի տվյալների չարաշահման տեղեկությունների մասին հետաքննությունը

04:44, 21 մարտ 2018 Աշխարհ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փորձում է պաշտպանել Ամերիկայի քաղաքացիների անձնական կյանքի գաղտնիությունը եւ ողջունում է հետաքննությունն այն մասին, որ Cambridge Analytica խորհրդատվական ընկերությունը, որի  ծառայություններից նա օգտվել է քարոզարշավի ընթացքում, ապօրինի կերպով օգտագործել է Facebook-ի 50 միլիոն օգտատերերի անձնական տվյալները, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: «Նախագահը կարծում է, որ ամերիկացիների անձնական կյանքի գաղտնիությունը պետք է պաշտպանված լինի: Եթե Կոնգրեսը կամ այլ գերատեսչությունները ցանկանան զբաղվել այս հարցով, մենք ողջունում ենք դա», - ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ռաջ Շահը` ելույթ ունենալով Fox News հեռուստաալիքով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր