00:00:00

Ադրբեջանի ՊՆ–ն հայտնել է հրթիռահրետանային վարժանքներ անցկացնելու մասին. Ռազմինֆո

23:34, 18 ապրիլ 2019 Աշխարհ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը  այսօր՝ ապրիլի 18-ին հայտնել է հրթիռահրետանային ստորաբաժանումների կրակային պլանային վարժանքներ անցկացնելու մասին: Այս մասին հայտնում է «Ռազմինֆո»–ն։ Դատելով ՊՆ հրապարակմանը կից տեսանյութից՝ վարժանքներին ներգրավվել են Ադրբեջանի ԶՈւ հրթիռահրետանային բրիգադներից մեկի 130մմ Մ-46 եւ 152մմ «Գիացինտ-Բ» թնդանոթների, ինքնագնաց 152մմ «Ակացիա» հրետանային համակարգերի, 122մմ «Գռադ» եւ 300մմ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի ստորաբաժանումները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր