00:00:00

Գազի գնի հարցում պետությունը պարտքեր չի կուտակում. Գարեգին Բաղրամյան

19:11, 18 ապրիլ 2019 Տնտեսություն

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ապրիլի 18-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պարտականությունները կատարող Գարեգին Բաղրամյանը: «Գազի սակագնի վերաբերյալ քննարկումներն ընթացքի մեջ են: Ձևավորված են որոշակի առաջարկներ, և մենք պետք է քննարկենք ռուսական «Գազպրոմի» հետ: Թե դա երբ և ինչ ժամկետում կլինի, չեմ կարող ասել: Քանի դեռ սպառողների սակագները չեն բարձրանում, այդ տարբերությունը վճարվում է ընկերության կողմից: Ես ասում եմ, որ վերանան այն կասկածները, թե պարտքեր են կուտակվում: Գազի հարցում պետության կողմից որևիցե պարտք չի կուտակվում և չի կարող կուտակվել»,- ասաց Բաղրամյանը: Նախարարի պարտականությունները կատարողը նշեց, որ վերջերս Մոսկվայում տեղի ունեցած հայ-ռուսական միջկառավարական նիստի ընթացքում այնտեղ ձեռք է բերվել համաձայնություն, որ մինչ հուլիսի 1-ը կներկայացվի սահմանին գազի գնի մեխանիզմներ սահմանող նախագիծ: «Այդ համաձայնագիրը կլինի այնքանով նպաստավոր մեզ համար, որ մենք կունենանք որոշակի կանխատեսելիություն հնգամյա ժամանակահատվածի համար»,- նշեց Գարեգին Բաղրամյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր