00:00:00

Պերուի նախկին նախագահը ինքնասպանության փորձ է կատարել, երբ ոստիկանները եկել են նրան ձերբակալելու

00:57, 18 ապրիլ 2019 Աշխարհ

Պերուի նախկին նախագահ Ալան Գարսիան այսօր առավոտյան կրակել է իր պարանոցին, երբ ոստիկանները մայրաքաղաք Լիմայում եկել են նրա տուն՝ կաշառակերության գործով նրան ձերբակալելու համար: Ալան Գարսիան անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին հայտնել են ոստիկանության աղբյուրները: Տեղական «Ամերիկա» հեռուստաընկերությունը հաղորդել է, որ Ալան Գարսիան վիրահատության է ենթարկվում, նրա վիճակը ծայրահեղ ծանր է: Հեռարձակված նյութում երևում են նախկին նախագահի որդին և աջակիցները, որոնք ժամանել են հիվանդանոց: 69-ամյա Ալան Գարսիան Պերուի նախագահ է եղել երկու անգամ՝ 1985-1990 թվականներին և նորից ընտրվել է 16 տարի անց` 2006-2011թվականներին կրկին ղեկավարելէ երկիրը: Նախկին նախագահը հետաքննության տակ էր բրազիլիական շինարարական ընկերության կոռուպցիոն, փողերի լվացման ու կաշառակերության գործով: Դատարանը նրան արգելել էր դուրս գալ երկրից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր