00:00:00

Տեղական արտադրությունը կտուժի․ Մինասյանը՝ վիճահարույց օրենքի մասին (տեսանյութ)

21:28, 17 ապրիլ 2019 Տնտեսություն

Այսօր ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի անդամ  Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ Հայաստանում ցեմենտի արտադրությանը և դրա ներկրմանը։ Արծվիկ Մինասյանը նշեց՝ մեր երկրում վաճառվող ցեմենտը որակի վերահսկման հետ կապված՝ խնդիրներ կան։ Ըստ բանախոսի՝ անհրաժեշտ է ցեմենտի համապատասխան որակը ապահովող կանոնակարգ մշակել։ Արծվիկ Մինասյանն ընդգծեց՝ տեղական արտադրանքը, տնտեսությունը առաջ մղելու ու զարգացնելու համար անհրաժեշտ է նորմալ պայմաններ ստեղծել հայրանեկան արտադրանք ստեղծող ընկերությունների համար, մինչդեռ ցեմենտի արտադրության համար օգտագործվող ռեսուրսները, մասնավորապես՝ էլեկտրաէներգիան և գազը, տրամադրվում է սպառողի համար նախատեսված սակագնով, այսինքն՝ որևէ արտոնություն չկա։ «Տնտեսությանը կազմակերպված վնաս հասցնելու միտում եմ տեսնում։ Ես Կառավարությանը կոչ եմ անում տեղական արտադրությանը սատարել, իսկ ԱԺ պատգամավորները, որոնք այս շղթան չեն ընկալում, փորձում են ներմուծմանը աջակցել․ թող հետ կանգնեն այս գաղափարից, որպեսզի մեր տեղական արտադրությունը զարգանա։ Ներմուծումը նվազեցնում է ՀՆԱ-ն․ դա տնտեսագիտական տարրական կանոն է», - ասաց Արծվիկ Մինասյանը։ Նա շեշտեց՝ իրանական և հայկական ցեմենտի գնային տարբերության պատճատով կտուժեն «Արարատ ցեմենտ»-ը և «Հրազդան ցեմենտ»-ը և, ըստ այդմ, աշխատատեղերից կզրկվեն բազմաթիվ քաղաքացիներ։ Հիշեցնենք՝ Հայաստանում ցեմենտի արտադրությամբ զբաղվող «Արարատ ցեմենտ»-ը և «Հրազդան ցեմենտ»-ը փակման վտանգի առաջ են կանգնած, քանի որ հարևան Իրանից մեծ քանակությամբ ներկրվող ցեմենտի հետևանքով զգալի նվազել են տեղական ցեմենտի իրացման ծավալները: Երեկ էլ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում հավանության արժանացավ գործադիրի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը ներկրված ցեմենտի մաքսատուրքերը բարձրացնելու վերաբերյալ, բայց այստեղ էլ մեկ այլ խնդիր կա, պետտուրքից ազատվում է ցեմենտի պատրաստման համար օգտագործվող հիմնական հումքը՝ ներկրվող կլինկերը: Ըստ Արծվիկ Մինասյանի՝ սա ևս մեծ խնդիր է, անհետևողականություն է։ «Եթե այս նախագիծն ինչպես լրամշակվել է, այդպես էլ ընդունվի, նպաստելու է, որպեսզի տեղական արտադրությունը տուժի, իսկ դրա արդյունքում փակվելու են «Հրազդան ցեմենտ»-ը, «Արարատ ցեմենտ»-ը», - ասաց Արծվիկ Մինասյանը։ Այլ մանրամասներ՝ տեսանյութում։ https://www.youtube.com/watch?v=VzvdWPv6_Uk&feature=youtu.be  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր