00:00:00

Իրանի արտգործնախարարը կմեկնի Թուրքիա

22:13, 16 ապրիլ 2019 Աշխարհ

Թուրքիայի արտգործնախարության փոխանցմամբ` ապրիլի 17-ին աշխատանքային այցով Թուրքիա կմեկնի Իրանի արտգործնախարար Մոհհամադ Ջավադ Զարիֆը: Նշվում է, որ Իրանի արտգործնախարարն աշխատանքային այցի ընթացքում Անկարայում կունենա մի շարք հանդիպումներ: Արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ այցի ընթացքում նախատեսվում է քննարկում երկկողմ հարաբերությունների տարբեր ձևաչափերով: Բացի այդ նախատեսվում է, որ կողմերը մտքեր կփոխանակեն տարածաշրջանային և միջազգային զարգացումների վերաբերյալ:
Աղբյուր`  ermenihaber.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր