00:00:00

Փարիզի Աստվածամոր տաճարի կառուցվածքն ու գլխավոր ստեղծագործությունները պահպանվել են. հրշեջներ

16:39, 16 ապրիլ 2019 Աշխարհ

Փարիզի Աստվածամոր տաճարի կառուցվածքն ու գլխավոր ստեղծագործությունները պահպանվել են պետական ծառայությունների համակարգված գործողությունների շնորհիվ, տեղեկացրել է քաղաքի հրշեջ ծառայությունը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն։ «Տաճարի կառուցվածքը փրկվել է, եւ արվեստի հիմնական ստեղծագործությունները պահպանվել են շնորհիվ պետական տարբեր ծառայությունների համակարգված գործողությունների, որոնք մեզ օգնություն են ցուցաբերել»,- ասվում է Փարիզի հրշեջ ծառայության հաղորդագրությունում, որը հրապարակվել է Twitter-ում։ Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհը սկսվել է երկուշաբթի երեկոյան։ Փլուզվել է տաճարի ձողը, հրդեհը վնասել է հենակառույցը։ Հրշեջ աշխատանքներին ներգրավված է եղել մոտ 400 հրշեջ, Figaro թերթը, հղում կատարելով հրշեջ ծառայության ներկայացուցչին, տեղեկացրել է բաց կրակի վերացման մասին։ Ֆրանսիական ԶԼՄ-ների տվյալներով՝ արտակարգ իրավիճակը կարող էր կապված լինել վերականգնողական աշխատանքների հետ, տաճարի մի մասը ծածկված էր շինափայտով։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր