ՌԴ ոստիկանները Մերմոսկվայում ձերբակալել են Մոսկվայի երկու բնակչի, որոնցից առգրավվել են, ընդհանուր առմամբ, ավելի քան 30 կգ հաշիշ և ամֆետամին, ապրիլի 14-ին հայտնել է ՌԴ ներքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը։
«Թմրամիջոցների անօրինական շրջանառության կասկածանքով ձերբակալվել է մայրաքաղաքի երկու բնակիչ՝ 29 և 41 տարեկան»,- հայտարարել է Վոլկը, որի խոսքերը մեջբերում է ՆԳՆ պաշտոնական կայքը։
Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նշվում է, որ ձերբակալվածների ավտոմեքենայում հայտնաբերվել է փոշիանման նյութով երկու փաթեթ, ենթադրաբար բուսական ծագման թմրամիջոց պարունակող 10 բրիկետ և 7 սալիկ, հարուցված է քրեական գործ՝ ՌԴ Քրեական օրենսգրգի 228.1 հոդվածի 5-րդ մասի և 30-րդ հոդվածի 3-րդ մասին հատկանիշներով։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ձերբակալվածների վարձակալած ավտոտնակում և նրանց բնակության վայրերում հայտնաբերվել է փոշիանման նյութով 37 փաթեթ և ենթադրաբար բուսական ծագման թմրամիջոց պարունակող 58 փաթեթ։
«Ըստ քիմիական հետազոտության արդյուքնների՝ առգրավվածը հոգեներգործուն նյութ է՝ ամֆետամին, և թմրամիջոց՝ հաշիշ։ Անօրինական շրջանառությունից հանված թմրամիջոցների ընդհանուր զանգվածը գերազանցել է 30 կիլոգրամը»,- նշվում է ՆԳՆ կայքում։
Դատարանը ձերբակալվածների նկատմամաբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը, քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։