Լավրովի խոսքերով, ԱՄՆ-ը մտադիր է «խորտակել եւ ճնշել» մյուս երկրներին՝ հանուն աշխարհում իր բացառիկությունը պահպանելու։ «XXI դարի իրողություններին ԱՄՆ-ի չհարմարվելն ակնհայտ է»,- ասել է նա՝ հավելելով․ «Անկասկած, ԱՄՆ-ը նախկինի պես մնում է հզոր տերություն, սակայն նրա ազդեցության ընդհանուր կշիռը նվազում է»։
Վաշինգտոնի քաղաքական գիծը մի շարք լատինամերիկյան պետությունների հանդեպ անընդունելի է։ Այս դիրքորոշումն է արտահայտել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը արտաքին եւ պաշտպանական քաղաքականության Եվրոպայի խորհրդի 27-րդ վեհաժողովում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Ամերիկացիները բացահայտ միջամտում են ինքնիշխան պետությունների ներքին գործերին։ Վենեսուելան բոլորի շուրթերին է, իշխանափոխությունը չհաջողվեց, սակայն օրինական նախագահին տապալելու գաղափարից ամերիկացիները չեն հրաժարվում։ Այդ է վկայում վերջերս Մայք Պոմպեոյի տված հարցազրույցը, որում նա ասում է, թե ռազմական միջամտությունը բացառված չէ»,- ասել է Լավրովը։