00:00:00

FBI նախկին ղեկավարը Թրամփի գործողություններն ավելի վտանգավոր է համարում, քան Ռուսաստանի «միջամտությունը»

22:35, 13 ապրիլ 2019 Աշխարհ

ՀԴԲ նախկին ղեկավար Ջեյմս Քոմին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ երկրի պետական կառույցների վրա հաճախակի հարձակումները Ամերիկայի համար ավելի վտանգավոր են, քան ընտրությունների ժամանակ Ռուսաստանի «միջամտությունը»: Այս մասին հաղորդում է The Washington Examiner-ը: Ինչպես նշվեց, Քոմին այդ մասին հայտարարեց Սան-Ֆրանցիսկոյի մոտակայքում տեղի ունեցած Hewlett հիմնադրամի միջոցառման ժամանակ: Նրա խոսքերով՝ Ռուսաստանը փորձում է վնասել ամերիկյան կառույցներին, սակայն Սպիտակ տան ղեկավարը «գրեթե ամեն օր ստում է այդ հաստատություններին»: Նա կոչ է արել ամերիկացիներին գիտակցել Թրամփի «ամենօրյա ստի» վտանգները: «Նա այնքան հաճախ է ստում, որ մենք անընկալունակ ենք դարձել: Դա վտանգավոր է»,- ընդգծել է Քոմին: Թրամփը Քոմիին պաշտոնանկ է արել 2017 թ. մայիսին։ ԱՄՆ առաջնորդն իր որոշումը բացատրել է Քոմիի վատ աշխատանքով։ ՀԴԲ-ն դրանից հետո որոշեց ստուգել՝ արդյոք Թրամփը համագործակցո՞ւմ է Մոսկվայի հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր