00:00:00

Հռոմի պապը համբուրել է Հարավային Սուդանի առաջնորդների ոտքերը՝ կոչ անելով դադարեցնել պատերազմները (տեսանյութ)

14:12, 12 ապրիլ 2019 Աշխարհ

Հռոմի պպաը համբուրել է Հարավային Սուդանի առաջնորդների ոտքերը՝ ի նշան ազգային հաշտության քաղաքացիական պատերազմից ցնցված երկրում։ Ապրիլի 11-ին Վատիկանում քահանայապետի հետ հանդիպմանը ներկա են եղել Հարավային Սուդանի նախագահը, 4 ապագա փոխնախագահներ, ներառյալ՝ ընդդիմության ներկայացուցիչներ, ինչպես նաև տեղի եկեղեցիների ներկայացուցիչներ։ «Ես ձեզ խնդրում եմ որպես եղբայր՝ մնացե՛ք խաղաղության մեջ։ Ես ձեզ խնդրում եմ սրտանց։ Առա՛ջ գնացեք։ Շատ խնդիրներ կլինեն, բայց դրանք մեզ չեն հաղթահարի։ Առաջ գնացե՛ք և լուծե՛ք խնդիրները։ Դուք գործընթաց եք սկսել և թո՛ղ որ այն լավ ավարտ ունենա։ Ձեր միջև տարաձայնություններ, պայքար կլիներ, բայց միասին մնացեք։ Մարդկանց առջև միմյանց ձեռք բռնեք, միավորվեք։ Այդպես հասարակ քաղաքացիներից դուք ժողովրդի հայրեր կդառնաք»,-ասել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը։ Դրանից հետո նա մոտեցել է աֆրիկացի հյուրերին և ծնկի իջնելով՝ հերթով համբուրել նրանցից յուրաքանչյուրի ոտքերը։ Նշվում է, որ Վատիկան ժամանած քաղաքական գործիչները 2018-ի սեպտեմբերին երկրում արյունահեղությունը դադարեցնելու մասին համաձայնագիր են ստորագրել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր