00:00:00

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման օր սահմանելու մասին Մակրոնի կողմից հրամանագրի ստորագրմանը

22:33, 11 ապրիլ 2019 Աշխարհ

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն կոշտ է արձագանքել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի` Ֆրանսիայում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության ազգային հիշատակի օր ճանաչելու մասին հրամանագրին: Այս մասին Չավուշօղլուն գրառում է կատարել Twitter-ում: Մևլութ Չավուշօղլուն պնդել է, որ այդ հրամանագիրը խախտում է ՄԻԵԴ-ի և Ֆրանսիայի Սահմանադրական դատարանի որոշումները: Արտգործնախարարը ասել է. «Մակրոնը նախընտրական քարոզարշավի ընթացքում հայերին տված խոստումներն իրականացնելով` կրկին պոպուլիզմի է դիմում: Նախ և առաջ թող իր մութ պատմությանը հայացք նետի: Ռուանդայի ցեղասպանությունից ցայսօր կես դար է անցել»: Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ապրիլի 10-ին ստորագրել էր ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր ճանաչելու մասին հրամանագիրը։ Հրամանագրում ասվում է, որ 1915-ի հայերի ցեղասպանության հիշատակման օր սահմանել ապրիլի 24-ը։ Ըստ հրամանագրի` ամեն տարի այդ օրը Փարիզում կանցկացվի  միջոցառում։ Նմանատիպ միջոցառումներ կարող են կազմակերպել նաև այլ քաղաքներում, յուրաքանչյուր դեպարտամենտում՝ համայնքային ղեկավարության նախաձեռնությամբ։
Աղբյուր`  ermenihaber.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր