00:00:00

«Բարի գիշեր, երեխաներ» ծրագրի նախկին հաղորդավարուհին պատմել է իր որդու սպանության մասին

21:17, 10 ապրիլ 2019 Աշխարհ

ԽՍՀՄ հանրաժանաչ հաղորդավար Տատյանա Սուդեցը պատմել է 27 տարի առաջ իր որդու հետ տեղի ունեցած սարսափելի ողբերգության մասին. նրան թալանել, դաժանաբար ծեծել էին՝ թողնելով, որ մահանա: Հեռուստահաղորդավարուհու խոսքերով, 1992 թ.-ին նրա որդին՝ Անդրեյ Գրուշինը, հեղինակավոր համալսարանի ռոմանո-գերմանական ֆակուլտետի ուսանող էր: Միջադեպի պահին ինքը՝ Սուդեցը,  եղել է գործուղման մեջ՝ Սարանսկում: Սակայն, ըստ կնոջ, այդ չարաբաստիկ օրը նա, կարծես, կանխազգում էր դժբախտությունը: «Գնացքում հանկարծ արցունքներս սկսեցին հոսել, հոսում էին ու հոսում: Չէի հասկանում ինչ է կատարվում ինձ հետ. լաց էի լինում և չէի կարողանում հանգստանալ»,- խոստովանել է կինը «Россия 1» հեռուստաընկերության եթերում «Մարդու ճակատագիր» հաղորդմանը հյուրընկալվելիս: Ժամանումից հետո Տատյանան իմացել է, որ 24-ամյա որդին տուն չի վերադարձել: Անմիջապես կասկածել է, որ ինչ-որ բան այն չէ, որովհետև Անդրեյը «միշտ տուն էր վերադառնում, բայց այդ օրը  չի եկել»: Կինը՝ խուճապի մեջ որոշել է դիմել էքստրասենսներին: «Պատկերացնո՞ւմ եք, ես գնացել եմ էքստրասենսների տներով: Ինձ ասացին, որ հարկավոր է 12 ժամվա մեջ հասցնել լինել հինգ եկեղեցիներում, մոմ վառել յոթ սրբապատկերների դիմաց: Վազում էի ամբողջ օրվա ընթացքում՝ չէ՞ որ ես աշխատում էի», - ասում էր հաղորդավարուհին։ Մեկ ամիս որոնումից հետո ոստիկանությունը հայտնաբերել է երիտասարդի մարմինը՝ Սերպուխովի ներքևում: Պարզվել էր, որ անհայտ անձինք կողոպտել էին տղային, ծեծել և թաղել խճաքարերի մեջ: Կնոջ խոսքերով՝ հանցագործները այլանդակել էին տղային` Անդրեյի 14 կողը կոտրված էր: Բժիշկները հետագայում հաղորդել էին, որ տղան մահացել է ցավային շոկից: Սուդեցը հիշում է, որ դժվար է անցկացրել այն ժամանակները: Չնայած վշտին՝ նա գնում էր աշխատանքի, ժպտում էր ֆոտոխցիկների առաջ և թաքցնում հույզերը, քանի որ չէր կարող ազատություն տալ արցունքներին. կողքին ուներ տարեց մայր, որը հուզվելու էր իր հետ միասին: «Ես չեմ ցուցադրի իմ վատ լինելը: Ես լավ եմ: Որքան ուրախ եմ ձևանում, այնքան ավելի վատ է ինձ համար », - եզրափակեց Տատյանա Ալեքսանդրովնան:

Աղբյուր` Փաստինֆո

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր