00:00:00

Թուրքիայում 70 մարմնավաճառ է բերման ենթարկվել. նրանց թվում կան Հայաստանի քաղաքացիներ

23:04, 09 ապրիլ 2019 Աշխարհ

Ապրիլի 8-ին Թուրքիայի հյուսիս-արևելյան Արդվին նահանգի Հոփա շրջանում ոստիկանական ուժերի կողմից իրականացված հատուկ գործողությունների արդյունքում 70 մարմնավաճառ է բերման ենթարկվել: Հոփայի ժամանցի վայրերում իրականացրած հատուկ գործողությունների հետևանքով բերման ենթարկված կանանց թվում եղել են Ռուսաստանի, Հայաստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի և Ադրբեջանի քաղաքացիներ:  Բերման ենթարկված կանայք կասկածվում են մարմնավաճառությամբ զբաղվելու մեջ: Հայտնի է դարձել, որ մարմնավաճառությամբ զբաղվելու մեջ կասկածվող 70 կանանցից 40-ը արտաքսվելու է Թուրքիայից: Մյուսների հարցաքննությունը դեռևս շարունակվում է: Աղբյուր`    ermenihaber.am https://www.youtube.com/watch?v=64Ig-R4d9zE

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր