00:00:00

«Առինջ Մոլ»-ը չի փակվելու. մինչեւ վերջ ճշտելու եմ, թե ով է մեր վրա բողոք գրել. տնօրեն

21:09, 09 ապրիլ 2019 Տնտեսություն

«Առինջ Մոլ»-ը չի փակվելու. Չի կարելի մի քանի տխմարի գրածով գալ ստուգումների: Այս մասին, այսօր՝ ապրիլի 9-ին, «Առինջ մոլ»-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Առինջ մոլ»-ի տնօրեն Սամվել Հակոբյանը: Նշենք, որ այսօր առավոտից ՊԵԿ-ի մի քանի տասնյակ աշխատակիցներ ստուգումներ են սկսել «Առինջ մոլ»-ում: «Եթե մեր շուկան ինչ-որ մարդկանց խանգարում է, դա էլ կիմանանք, թե ում է խանգարում:  Ես մինչեւ վերջ ճշտելու եմ, թե ով է մեր վրա բողոք գրել: Բողոքել են, որ վարձավճարները շատ եմ վերցնում, քիչ եմ ցույց տալիս: Այդպիսի բան չկա: Այսօր հայտարարում են, թե «Առինջ մոլը» փակվում է, չի կարելի: Նման սխալ հայտարարության պատճառով իմ շուկա մարդ չի գալու ուրբաթ օրը»,-ասաց նա: Տնօրենի խոսքով, հիմա ՊԵԿ-ի աշխատակիցները փաստաթղթերն են ստուգում, ֆեյսն են ստուգում. «Թող ստուգեն: Ես թաքցնելու ոչ մի բան չունեմ, սխալ եմ արել՝ կպատժվեմ էդ սխալի համար: Բայց ես սխալ չեմ արել: Չի կարելի մի քանի տխմարի գրածով գալ ստուգումների: Կարող էին գալ 4-5 հոգով, ինչ պետք է, ես կտրամադրեի: Սանկցիայով եկել են ինձ մոտ: Իրենք ինձ հետ գործ ունեն, տաղավարների հետ գործ չունեն, բայց ֆեյսբուքով տեղեկություն է շրջանառվում, որ «Առինջ մոլը» փակվում է: «Առինջ Մոլ»-ը ոչ միայն չի փակվելու, այլեւ ավելի է զարգանալու: Ոսկու շուկա ենք սարքելու, ով չի ուզում, թող տրաքի: Ամեն ինչ սարքելու եմ, որ զարմանան: Պարոն Ծառուկյանը տվել է ինձ շուկան կառավարման»,-ասաց Սամվել Հակոբյանը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր