00:00:00

Դրամը կարժեզրկվի՞

21:24, 04 ապրիլ 2019 Տնտեսություն

Վերջին օրերին մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, որ Կառավարության և Կենտրոնական բանկի միջև ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում մինչև տարեվերջ դրամը կարժեզրկվի մոտ 20 դրամով՝ հատելով 500 դրամի հոգեբանական շեմը: Կենտրոնական բանկի մամուլի քարտուղար Հարութ Կբեյան-Բերբերյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր  այդ լուրերին, մասնավորապես, նշելով․ «Դրանք անիմաստ են ու չհինավորված սպասումներ առաջացնելուց բացի՝ այլ «օգտակար» տեղեկատվություն չեն պարունակում և զուրկ են որևէ հիմնավորումից»: Անդրադառնալով վերոնշյալ թեմային՝ տնտեսագետ, նախորդ գումարման ԱԺ Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը irakanum.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց՝ բավական երկար ժամանակ խոսում է այն մասին, որ դրամը պետք է արժեզրկվի։ «Այդ մասին խոսվում է նույնիսկ ոչ թե մեկ, այլ մեկից ավելի տարիներ, բայց, այդուհանդերձ, դրամն իրեն կայուն է պահում։ Այսօր ես չեմ կարող պնդել, որ այդ տենդենցը կփոխվի, քանի որ դրա համար չունեմ բավականաչափ հիմքեր», - նշեց Գագիկ Մինասյանը։ Նրա խոսքով՝ արդեն տևական ժամանակ է, որ տնտեսագետների մի մասը կարծում է, որ ՀՀ-ում դրամը պետք է արժեզրկվի, ու այսօր այդ նույն տնտեսագետները շարունակում են դա պնդել։ «Սակայն, ինչպես տարիներ առաջ, այնպես էլ հիմա չեմ տեսսնում, որ էական փոփոխություններ կան, որոնք կարող են հանգեցնել նրան, որ դրամն արժեզրկվի, չնայած՝ չեմ բացառում, որ առաջիկայում այդպիսի նախադրյալներ առաջանան», - նշեց Գագիկ Մինասյանը։ Դիտարկմանը, թե մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, որ մինչև տարեվերջ դրամի արժեզրկումն արվելու է արտահանումը խթանելու ծրագրի շրջանակում՝ չնայած պարզ է, որ դրամի արժեզրկումը հանգեցնելու է գնաճի, Գագիկ Մինասյանն արձագանքեց․ «Չեմ կարծում, որ տեսականորեն այդ պրոցեսը կհրահրվի, որովհետև դրամի արժեզրկումը տնտեսագիտական պրոցեսների արդյունքում է տեղի ունենում։ Իհարկե, դա հնարավոր է նաև արհեստականորեն անել, բայց չեմ կարծում, որ այդպիսի արհեստական քայլերի հնարավոր կլինի գնալ»։ Irakanum.am  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր