00:00:00

Վարչապետը հանդիպեց Օպերային թատրոնի աշխատակիցներին. որոշում է կայացվել

12:05, 01 ապրիլ 2019

Ապրիլի 1-ին Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցները, այլ թատրոնների աշխատակիցներ և պարզապես  քաղաքացիներ Կառավարության առաջ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել ՝ ի պաշտպանություն Կոնստանտին Օրբելյանի, ում օրեր առաջ Նազենի Ղարիբյանը հեռացրել է աշխատանքից: Օպերային թատրոնի ներկայացուցիչներին ընդունել է վարչապետ Նիկոլ Փաինյանը,վերջինիս դիրքորոշումը բավարարել է  թատրոնի աշխատակիցներին: Վարչապետը նշել է, որ կուսումնասիր օրենիք բոլոր կետերը, և դրանցից որևէ մեկի շեղման դեպքում համապատասխան որոշում կկայացվի:Խախտողները կպատժվեն: Հանդիպմանը վարչապետը նշել է, որ Օպերային թատրոնի ժամանակավոր պաշտոնակատար կնշանակվի փոխտնօրեն  Կարինե Կիրակոսյանը, մինչև մի քանի օրվա ընթացքում պարզ դառնան հետագա անելիքները: Նշենք, որ ներկաները պահանջում են նաև Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրաժարականը: Հրաժարակին պահանջով ինքնակամ ստորագրահավաք են  սկսվել:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր