00:00:00

Գևորգ Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է հայկական արտադրանքի արտահանման ընդլայնման հարցեր

23:41, 23 հունիս 2026 Քաղաքականություն

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված Եվրոպական միության և ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցիչների ղեկավարներին և ժամանակավոր հավատարմատարներին։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը։ Այս մասին հայտնել են ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից:

Քննարկվել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները: Մասնակիցները կարևորել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնման և առևտրի դյուրացման հարցերը։

Նախարար Գևորգ Պապոյանը նշել է, որ հայկական ապրանքները որակական առումով չեն զիջում եվրոպական շուկայում առաջարկվող ապրանքներին, համապատասխանում են ամենաբարձր ստանդարտներին՝ ունենալով համապատասխան «GLOBAL GAP» և մյուս բոլոր անհրաժեշտ սերտիֆիկատները․ «Մենք զգալի առաջընթաց ենք գրանցել բիզնես միջավայրի բարելավման և որակի չափանիշների բարձրացման գործում։ Այսօր շատ հայկական ընկերություններ պատրաստ են ոչ միայն ավելացնել իրենց արտահանումը, այլև հաստատել երկարաժամկետ գործընկերային հարաբերություններ եվրոպացի գնորդների հետ»,- ասել է նախարարը։

Անդրադարձ է կատարվել Եվրոպական միության անդամ և այլ երկրներ արտահանման աջակցության ծրագրերի ընթացքին, պետական աջակցության առկա գործիքակազմին։

Հանդիպման ավարտին նախարարը պատասխանել է դեսպանների հարցերին և ներկայացրել ոլորտի զարգացմանն ուղղված պետական քաղաքականությունն ու առաջնահերթությունները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր