Հունիսի 7-ին ահազանգեր էին ստացվում, որ բազմաթիվ քաղաքացիների հասցեներում անծանոթ մարդիկ են հաշվառված, որոնք որոշ դեպքերում նույնիսկ հասցրել էին գնալ ու քվեարկել՝ ընտրություններում։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը ներկայացնում է՝ ինչպես կարելի է ստուգել՝ անծանոթ մարդիկ հաշվառվա՞ծ են քաղաքացիների հասցեներում և նրանցից քանի՞սն են ընտրությունների օրը գնացել քվեարկելու։ Կարելի է ստուգել նաև, թե մահացած անձանց անունները առկա՞ են թե՞ ոչ։
Այսպիսի փաստեր հայտնաբերելու դեպքում Մելոյանը հորդորում է իրազեկել իրեն՝ ֆեյսբուքյան իր էջի միջոցով կամ զանգահարել 055 522 552 հեռախոսահամարով։