00:00:00

«Ford»-ը Մյասնիկյան պողոտայում բախվել է ծառին․ կան վիրավորներ

19:04, 23 հունիս 2026 Պատահարներ

Այսօր՝ հունիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04:30-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ Նարեկ Ս.-ն իր վարած «Ford» մակնիշի մեքենայով Միասնիկյան պողոտայում, 36/6 հասցեի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը և նրա երկու ուղևորները տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայողները՝ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Գևորգյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Արմենակ Խաչատրյանն ու կրտսեր պարեկ Արայիկ Արզումանյանը։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվում է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր