00:00:00

Քաղաքացին մեքենան «Զվարթնոց» օդանավակայանում կայնել է, եկել տեսել վնասված է

23:18, 23 հունիս 2026 Պատահարներ

Օրեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում, հայտնում է shamshyan.com-ը։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Avatr» ավտոմեքենայի սեփականատերը, հունիսի 11-ին ավտոմեքենան կայանել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի 2-րդ հարկում գործող վճարովի ավտոկայանատեղիում (պարկինգ) և գործով մեկնել է արտերկիր։

Հունիսի 18-ին քաղաքացին վերադարձել է Հայաստան և հայտնաբերել, որ ավտոմեքենան վնասված է։

Պարզվել է, որ 2-րդ հարկի առաստաղից թափված քարի և գաջի կտորները վնասել են ավտոմեքենայի որոշ հատվածներ։ Մինչդեռ ավտոմեքենան քաղաքացին գնել է 2025 թվականին ավտոմեքենաների վաճառքի սրահից, և երբ այն կայանել է «Զվարթնոց»-ի պարկինգում, գտնվել է անթերի, գործարանային վիճակում։

Հիմա «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը չի ցանկանում, կամ փորձում է օրեր շահելու միջոցով, քաղաքացուն փոխհատուցում չկատարել։ Մինչդեռ նա ոչ միայն պետք է փոխհատուցի վնասը, այլ, նոր, նույն մակնիշի ավտոմեքենա տրամադրի տուժած քաղաքացուն։ Սակայն դա անելու փոխարեն «Զվարթնոց»-ում ավելի շատ «ճառ» են ասում, քան փորձում են «զանգ» կախել։

Իրեն միջազգային ընկերություն համարող «Զվարթնոց» օդանավակայանը արդյո՞ք տեղյակ է, որ միջազգային օրենքներով իր այս քայլը սեփականատիրոջ նկատմամբ անարդար է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր