00:00:00

Պետությունը նվազագույն կենսաթոշակ կսահմանի 25 հազար 500 դրամը. ԱԺ-ն քննարկում է համապատասխան նախագիծը

16:22, 26 մարտ 2019 Տնտեսություն

Հայաստանում 18 հազար մարդու կենսաթոշակը կբարձրանա` դառնալով 25 հազար 500 դրամ: Պետությունը ներդնում Է նոր` նվազագույն կենսաթոշակի ինստիտուտ: «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը: «Պետական կենսաթոշակների մասին գործող օրենքի համաձայն կենսաթոշակի չափը ձևավորելու լիազորությունը վերապահված է կառավարությունը: Այդ չափանիշներն են հիմնական կենսաթոշակային չափն ու աշխատանքային ստաժի կամ զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը: Այս նախագծով առաջարկվում է կենսաթոշակային համակարգում ներդնել նոր ինստիտուտ` նվազագույն կենսաթոշակի չափ:  25 հազար 500 դրամից պակաս կենսաթոշակ չի կարող վճարվել»,-ներկայացրեց Սմբատ Սաիյանը: Այս նախաձեռնությունը կվերաբերի շուրջ է 18 հազար կենսաթոշակառուի: Սաիյանի խոսքով` ՀՀ-ում կան այդքան կենսաթոշակառուներ, ովքեր ստանում են ծայրահեղ աղքատության գծից ցածր կենսաթոշակ: Սաիյանի տեղեկացմամբ` այս փոփոխությունը պետական բյուջեում կբերի շուրջ 800 մլն ծախսի ավելացման:«Սակայն սա արտացոլում է կառավարության այն քաղաքականության, որն ամրագրվել է կառավարության ծրագրում: Համապատասխան այդ ծրագրի` նախատեսվում է որպես թիրախային  նպատակ իսպառ բացառել աղքատությունը»,-նշեց փոխնախարարը: Օրենքն ընդունվելուց հետո հունվարի 1-ից ստացած փաստացի կենսաթոշակի և նվազագույն կենսաթոշակի չափի տարբերությունը կփոխհատուցվի այդ անձանց:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր