00:00:00

Ռուսաստանի հայերի միությունը հրավիրել է «տոնական խորովածի՝ Ռուսաստանի նախագահական ընտրությունների կապակցությամբ»

04:57, 19 մարտ 2018 Աշխարհ

Ռուսաստանի նախագահական ընտրություններում Վլադիմիր Պուտինի թեկնածությանը սատարող «Ռուսաստանի հայերի միությունը», ի դեմս կազմակերպության փոխնախագահի, այսօր կոչ է արել քաղաքացիներին մասնակցել քվեարկությանը, «լինել ակտիվ ընտրազանգված և ոչ թե՝ պասիվ ազգաբնակչություն»։ Այնուհետև կազմակերպության փախնախագահ Լևոն Մուքանյանը հրավիրել է բոլոր ցանկացողներին՝ մարտի 18-ին, ժամը 19:00-ին Ռուսաստանի հայերի միության կենտրոնական գրասենյակ՝ «ՌԴ նախագահի ընտրության կապակցությամբ տոնական խորովածի»։ Մուքանյանի խոսքերով՝ նախագահական ընտրությունները հրաշալի պատճառ են հանպատրաստից հանդիպման համար։ «Եկեք, ուրախ կլինենք։ Բայց ցանկալի է, որ հայտնեք ձեր մասնակցության մասին»,– խնդրել է Մուքանյանն իր Facebook-ի էջում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր