00:00:00

Քրդերը խոստացել են մղձավանջ դառնալ թուրքերի համար՝ Աֆրինը գրավելուց հետո

01:00, 19 մարտ 2018 Աշխարհ

Այն բանից հետո, երբ թուրքական զորքերը մտան Աֆրին, Սիրիայի պատերազմում նոր փուլ կսկսվի։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով քրդական կողմի ներկայացուցչին։ Աֆրինցի պաշտոնյա Օթման Շեյխ Իսայի խոսքերով՝ քաղաքի վրա գրոհը նպատակ ունի մաքրել այն քրդական բնակչությունից։ Նրա խոսքերով՝ զորքը մտցնելուց հետո, ուղիղ առճակատումը կվերաճի պարտիզանական պատերազմի։ «Մեր զորքերը նրանց համար իսկական մղձավանջ կդառնան»,– խոստացել է նա։ Քուրդ պաշտոնյաների և զինվորականների խոսքերով՝ Աֆրինում դեռևս կա դիմադրության մի քանի օջախ։
Ավելի վաղ, մարտի 18-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել էր, որ Սիրիայի Աֆրին քաղաքն ամբողջությամբ ազատագրված է քրդական զինված կազմավորումներից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր