00:00:00

Գոռ Վարդանյանի նման տականքը խայտառակում է Տարոն Մարգարյանին. թե ինչպես տղավարի խոստում տվողները խաբեցին

22:23, 18 մարտ 2018

«Գոռ Վարդանյանի նման տականքը խայտառակում է Տարոն Մարգարյանին»: Այսպես է կարծում Հայաստանի ավանդական Ուշու-ի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանը: Հիշեցնենք, որ ֆեդերացիան օրեր առաջ իր անվստահությունն էր հայտնել Գոռ Վարդանյանին, պահանջելով վերջինիս հրաժարականը: Irakanum.am-ի հետ զրույցում Տիգրան Չոբանյանը նոր մանրամասներ հայտնեց Գոռ Վարդանյանի գործունեության վերաբերյալ, եւ թե ինչպես է նաեւ տղավարի խոստում տվել, հետո խաբել բոլորին: «Գոռ Վարդանյանը իմ հետ լավ հարաբերություններ ուներ, կապ ուներ: Ես հանրապետական ֆեդերացիայի նախագահ եմ: Բայց այդ հարցով ոչ թե ինձ է դիմում, այլ Շենգավիթի մարզադպրոցի տնօրենին: Նա էլ իր հերթին հասկանալով, որ վաղ թե ուշ իմ հետ է առնչվելու, այդ մասին ինձ տեղեկացնում է»,- ասաց Չոբանյանը: Այսինքն Վարդանյան Գոռը ցանկություն է ունեցել Ուշու-ի քաղաքային ֆեդերացիա ստեղծել, սակայն ֆեդերացիայի հանրապետական նախագահի հետ չի խորհրդակցել: Ապա տեղի է ունենում Գոռ Վարդանյանի, Արայիկ Աբրահամյանի եւ Տիգրան Չոբանյանի հանդիպումը: Արայիկ Աբրահամյանը ներկայումս Ուշու-ի քաղաքային ֆեդերացիայի նախագահ է: Հանդիպման ընթացքում կողմերը միմյանց հետ հարգալից զրույց են ունենում: Չոբանյանը մեկ անգամ եւս ասել է, որ քաղաքային ֆեդերացիաներ ստեղծելու անհրաժեշտություն չկա, եւ այն հղի է վտանգներով: «Ասեցի, որ Գոռ քո միտքը շատ վատն է, բայց եթե դու ուզում ես այդ դաշտում փոփոխություն անես, արի մեկ շաբաթ որեւէ բան չանենք, դու քո կենսափորձով, ես իմ փորձով ուրիշ բան մտածենք, եւ նոր ավելի լավ գաղափար ներկայացնենք մարդկանց, եթե այն կաշխատի, դու էլ առաջնորդի այդ ամենը: Մենք երեքով նկարվում ենք, եւ մեկ ժամ հետո Գոռը այդ նկարը հրապարակում է, գրելով թե Տիգրան Չոբանյանը եւ Արայիկ Աբրահամյանը համաձայն են քաղաքային ֆեդերացիա ստեղծելուն»,- պատմեց Չոբանյանը: Նա ասաց, որ այդ շաբաթվա ընթացքում Վարդանյանը շարունակում է հանդիպումները այլ ֆեդերացիաների նախագահների հետ, իր գաղափարը որպես ընդունելի  տարբերակ առաջարկելով, եւ որպես ասվածի «ապացույց»  ներկայացրել է արված լուսանկարը: Չոբանյանի խոսքով ինքն իսկզբանե դեմ է եղել քաղաքային ֆեդերացիաներ ստեղծելու Վարդանյանի գաղափարին: «2017 թվականի հոկտեմբերի 23-ին պետռեգիստրում գրանցվել է Երեւան քաղաքի Ուշու-ի ֆեդերացիա: Այդ ընթացքում նույն Արայիկ Աբրահամյանի հետ մենք ունենում ենք բազմաթիվ զրույցներ այդ թեմայի շուրջ, որտեղ ինքը կանգնում՝ տղավարի ասում է, թե ինչ ֆեդերացիա, բա մենք էդ տղեքն ենք, սակայն սա այն դեպքում, երբ ինքն արդեն ֆեդերացիան բացել է»,- պատմեց Տ. Չոբանյանը: Այս ամենը ըստ նրա կատարվել է խաբեության արդյունքում: Հաշվի առնելով այս ամենը Հայաստանի ավանդական Ուշու-ի ֆեդերացիան տարածեց հաղորդագրություն, հայտնելով իր անվստահությունը Գոռ Վարդանյանին, պահանջելով նրա հրաժարականը: Տիգրան Չոբանյանը նշեց, որ Արայիկ Աբրահամյանը Շենգավիթի մարզադպրոցի տնօրենն է, ում մոտ գրանցված են իր մարզիչներից մի քանիսը, ովքեր նախկինում եղել են նրա աշակերտները: Չոբանյանն ասաց, որ տարածել է նաեւ մեկ հայտարարություն, որտեղ ասված է, որ բոլոր նրանք ովքեր կմասնակցեն քաղաքային ֆեդերացիայի մրցումներին կհամարվեն ֆեդերացիայից հեռացված: «Հիմա իր նախկին աշակերտներից մի քանիսը, ովքեր մարզիչներ են, եւ հենց հիմա պատրաստվում են գնալ Եվրոպայի առաջնությանը, հիմա մենք իրանց դեմը փակում ենք»,- շարունակեց ֆեդերացիայի նախագահը: Չոբանյանի փոխանցմամբ բազմաթիվ ծնողներ են իրենց աջակցությունը հայտնել իրեն, եւ հանում են իրենց երեխաներին այն մարզիչների մոտից, ովքեր գտնվում են Արայիկ Աբրահամյանի վերահսկողության ներքո: Չոբանյանն ասաց, որ Արայիկ Աբրահամյանը Շենգավիթի գործող թաղապետ Արմեն Սարգսյանի եղբոր՝ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանի սանիկն է: Ըստ նրա, սակայն կարեւոր չէ, թե ում հետ ինչ հարաբերությունների մեջ է Աբրահամյանը, խնդիրը նրանում է, որ պետք է վերականգնվի արդարությունը: Տեղի ունեցող իրադարձությունները ըստ Չոբանյանի մեկ նպատակ ունեն պառակտել ֆեդերացիաները: Նրա գնահատմամբ Գոռ Վարդանյանը խայտառակում է Տարոն Մարգարյանին: «Ես ինքս ընտրել եմ Տարոն Մարգարյանին եւ գտնում եմ, որ ինքը քաղաքի համար ամենաշատ բան արած ղեկավարն է, իր բոլոր թերություններով հանդերձ: Ինձ համար ցավ է նաեւ, որ Գոռ Վարդանյանի նման տականքը, կեղտը այսօր վարքաբեկում է Տարոն Մարգարյանին»,- ասաց Չոբանյանը, հավելելով, թե իր պայքարը նաեւ հանուն Տարոն Մարգարյանի է: Չոբանյանը նշեց, որ առաջարկել է նաեւ Գոռ Վարդանյանին քաղաքապետարանին կից խորհուրդ ստեղծել, այնտեղ գործուղելով մարտարվեստի ֆեդերացիաներից ներկայացուցիչներ, ովքեր հաշվետու կլինեն ֆեդերացիաների գործունեության համար: Այս միտքը Վարդանյան Գոռի համար ընդունելի չի եղել: «Ինքն ո՞վ է, որ ասում է դոկենդոն ծրագիր է կազմակերպել եւ կոչ է անում, որ ֆեդերացիաները համախմվեն այդ ծրագրի շուրջ: Այ ընկեր դու մի հատ բացատրի դոկենդեն ինչ է, այդ բառը իրենից ինչ է նշանակում: Քո սեւ գոտին դու ո՞ւմից ես ստացել, որքանո՞վ է այն հիմնավոր, որ մի հատ էլ դու ես սեւ գոտի  բաժանում: Թող այս հարցերին պատասխանի, չի կարող»,- եզրափակեց Տիգրան Չոբանյանը: Փայլակ Ֆահրադյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր