Իրանի ամենաերիտասարդ գրոսմայստեր Սինա Մովահեդը Հայաստանում համաժամանակյա խաղ է անցկացրել Շախմատի ակադեմիայի սաների հետ։
«Մարտի 12-ին Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի է ունեցել համաժամանակյա խաղ՝ Իրանի ամենաերիտասարդ գրոսմայստեր Սինա Մովահեդի հետ։
Երիտասարդ գրոսմայստերը միաժամանակ խաղացել է Ակադեմիայի մի քանի սաների հետ՝ նրանց հնարավորություն տալով փորձելու իրենց ուժերը։
Նման հանդիպումները մեծ ոգևորություն են երիտասարդ շախմատիստների համար և օգնում են նրանց զարգացնել մտածողությունը, փորձն ու սերը շախմատի նկատմամբ»,- նշել են Հայաստանի շախմատի ակադեմիայից։
