Մերձավոր Արևելքում ստեղծված ճգնաժամային պայմաններում ռուսական նավթն ուղղակիորեն անհրաժեշտ է համաշխարհային շուկային։ Այս մասին TASS-ի հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Միջազգային էներգետիկ ենթակառուցվածքը չի կարող թույլ տալ ռուսական նավթի մեծ ծավալների կորուստը»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ը հանել էր պատժամիջոցները մինչև մարտի 12-ը նավեր բեռնված ռուսական նավթի և նավթամթերքի վաճառքի գործարքների վրայից: Վաշինգտոնն ակնարկել է, որ սահմանված ժամկետը կարող է երկարաձգվել: