Իրանը կրկին հրթիռային գրոհ է իրականացրել՝ իսրայելական ու ամերիկյան թիրախների դեմ կիրառելով նաև գերծանր հրթիռներ, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։
«Իրական խոստում- 4» գործողության 31-րդ ալիքն, ընդդեմ ամերիկա-սիոնիստական թիրախների, իրականացվել է հզոր գերծանր հրթիռների միջոցով և նվիրված է եղել Զինված ուժերի գերագույն հրամանատար, այաթոլլահ Մոջթաբա Խամենեիին»,- ԻՀՊԿ-ի հայտարարությունն է մեջբերել Իրանի պետական հեռուսատեսությունը։
Հիշեցնենք՝ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեի զոհվելուց հետո երկրի նոր առաջնորդ է ընտրվել նրա որդին՝ Սեյեդ Մոջթաբա Խամենեին։ Իրանը այսօր իր հերթական պատասխան գրոհն՝ ագրեսիա ձեռնարկած Իսրայելի ու ԱՄՆ-ի դեմ, նվիրել է նորընտիր գերագույն առաջնորդին։