Ներկա պահին վնասվել է 42 914 քաղաքացիական շենք, այդ թվում 36 489 բնակելի միավոր եւ 6 179 առեւտրային օբյեկտ, նշվել է Կարմիր մահիկի իրանական ընկերության հայտարարությունում։
Ընդ որում, մոտ 10 հազար վնասված տուն գտնվում է երկրի մայրաքաղաք Թեհրանում, որը հարվածներից ամենաշատ տուժած շրջաններից մեկն է։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը եւ Իսրայելը փետրվարի 28-ից գրոհում են Իրանի տարածքը, ինչը հանգեցրել է ավերածությունների եւ մարդկային կորուստների։ Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին եւ տարածաշրջանում գտնվող ԱՄՆ ռազմական բազաներին։ Իսրայելի եւ ԱՄՆ գրոհների հետեւանքով զոհվել են նաեւ Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլա Ալի Սեյեդ Խամենեին եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Մարտի 2-ին Իսրայելի դեմ պատերազմին միացել է նաեւ «Հեզբոլլահ» շարժումը։ Իսրայելը հայտարարել է շարժման դեմ հարձակման մեկնարկի մասին եւ մտել է հարավային Լիբանան։