Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը սպառնացել է Լիբանանին՝ եթե «Հըզբոլլահ»-ը չզինաթափվի, տարածքային կորուստ կունենան։
«Լիբանանի կառավարությունը, որը մոլորության մեջ է հայտնվել և չի կարողացել կատարել «Հըզբոլլահ»-ին զինաթափելու իր պարտավորությունը, ավելի ու ավելի մեծ գին կվճարի՝ ենթակառուցվածքներին հասցված վնասի և տարածքների կորստի տեսքով, և սա՝ այնքան ժամանակ, մինչև չկատարի «Հըզբոլլահ»-ի զինաթափման իր պարտավորությունը»,- Կացի խոսքերն է մեջբերել նրա մամուլի ծառայությունը։
Նշենք, որ «Հըզբոլլահը» վերսկսել է ակտիվ ռազմական գործողությունները Իսրայելի դեմ՝ Իրանի նկատմամբ Իսրայելի ու ԱՄՆ-ի ագրեսիայի մեկնարկից ի վեր։