00:00:00

Որքան էլ զարմանալի թվա, իրանցիների հիմնական նպատակը պատերազմը հենց այս պահին կանգնեցնելը չէ. Իրանագետ

22:06, 14 մարտ 2026 Աշխարհ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է․

«Մեզանում քիչ է խոսվում այն մասին, թե ո՞րոնք են այս պատերազմում Իրանի նպատակները։ Որքան էլ առաջին հայացքից զարմանալի թվա, իրանցիների հիմնական նպատակը պատերազմը հենց այս պահին կանգնեցնելը չէ։ Իրանի գրեթե բոլոր բարձրաստիճան ռազմաքաղաքական գործիչներն այս կամ այն ձևակերպմամբ գլխավոր այդ նպատակը նախանշում են՝ որպես ոչ թե հենց այս պատերազմի ամեն գնով դադարեցում, այլ պատերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պատերազմը։

Ըստ այդմ՝ իրանական ռազմավարությունը միտված է հասնելու այնպիսի արդյունքի, որ ԱՄՆ և Իսրայելը հասկանան՝ Իրանի դեմ պատերազմելն անիմաստ է, անօգուտ և վտանգավոր։ Մեկ այլ հեռագնա ածանցյալ նպատակ նույնպես կա՝ ցույց տալ տարածաշրջանի արաբական երկրներին, որ ԱՄՆ-ի ռազմակայանների առկայությունը ոչ թե պաշտպանում է այդ երկրները, այլ դրանք դարձնում ռազմական թիրախ, ուստի ավելի արդյունավետ կլինի տարածաշրջանային ուժերով ապագա համատեղ անվտանգության համակարգի ստեղծումը։

Որքանով Իրանը կհասնի իր հիմնական և ածանցյալ նպատակներին, դժվար է ասել, բայց որ նախանշված ուղղություններով իրանցիներն անում են հնարավորը, իսկ երբեմն նույնիսկ՝ անհնարին թվացողը, արդեն իսկ ակներև է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր