00:00:00

Նավթի գները շարունակում են բարձրանալ

17:04, 21 մարտ 2019 Տնտեսություն

Նավթի գները հինգշաբթի շարունակում են բարձրանալ նոյեմբերին առավելագույն բարձրացումից հետո, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»։ Brent տեսակի մայիսյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում կազմում է մեկ բարելը 68,64 դոլար, ինչը 1,14 դոլարով (0,2 տոկոս) բարձր է նախորդ նստաշրջանի փակման մակարդակից։ Չորեքշաբթի այդ պայմանագրերի գինը բարձրացել է 0,89 դոլարով (1,32 տոկոս)՝ հասնելով մեկ բարելը 68,50 դոլարի։ WTI նավթի մայիսյան ֆյուչերսը Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային սակարկություններում այդ ընթացքում թանկացել է 0,04 դոլարով (0,07 տոկոս)՝ մեկ բարելը 60,23 դոլար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր