00:00:00

Ոստիկանության տեսանյութը Արշալույս գյուղում հայտնաբերած զենք զինամթերքի մասին

18:25, 16 մարտ 2019 Իրավական

Օրերս ոստիկանության Արմավիրի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Արշալույս գյուղի տներից մեկում մեծ քանակի զինամթերք կա: Օպերատիվ տեղեկությունների հիման վրա հարուցվեց քրեական գործ։ Մարտի 13-ին դատարանի որոշմամբ խուզարկություն կատարվեց Արշալույս գյուղի 1-ին փողոցի բնակիչներից մեկի առանձնատանը։ Արդյունքում՝ տան ննջարանում, հագուստեղենի տակ հայտնաբերվեց զինամթերքի փաթեթավորված երեք պարկ: Պարկերում կային՝ «ՊԿ» տեսակի գնդացիր, 2 «ԱԿ» տեսակի ինքնաձիգ, ձեռքի նռնականետ, ինքնաձիգի համար նախատեսված 2 նռնականետ, ձեռքի նռնականետի 3 հրթիռ, ձեռքի նռնականետի 6 վառոդ, «ՊԿ» գնդացրի փամփուշտների 3 ժապավեն՝ լիցքավորված համապատասխանաբար 210, 110 և 209 հատ փամփուշտով, ինքնաձիգի նռնականետի 10 հրթիռ՝ իրենց պատյաններով, ինքնաձիգի 11 պահունակ՝ լիցքավորված 415 փամփուշտով, 7.62 մմ տ/չ 30 փամփուշտ, ձեռքի գնդացրի 3 պահունակ՝ լիցքավորված 118 փամփուշտով, ինքնաձիգի փայտե խզակոթ, «ՊԿ» գնդացրի մետաղյա պահունակ, «ՊԿ» գնդացրի 2 պահեստատուփ, ինքնաձիգի պահունակների 3 պայուսակ և նռնականետի հրթիռների պայուսակ: Ըստ տանտիրոջ` 71 տարեկան Անդրանիկ Թևանյանի հայտարարության՝ ռազմամթերքի մասին գիտեր միայն ինքն ու հանգուցյալ կինը: Իսկ զինամթերքը նա ձեռք է բերել Արցախյան ազատամարտի տարիներին, ինքնապաշտպանական մարտերին մասնակցելու համար: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Անդրանիկ Թևանյանը ստորագրությամբ բաց է թողնվել: Քննությունը շարունակվում է: Ոստիկանությունը մշտապես եղել ու լինելու է հետևողական ապօրինի զենք-զինամթերք հայտնաբերելու հարցում: Եվս մեկ անգամ հորդորում ենք այն քաղաքացիներին, որոնք ունեն ապօրինի ռազմամթերք՝ կամավոր հանձնել ոստիկանություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր