Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը, հաշվի առնելով զանգվածային լրատվության միջոցներով կատարված հրապարակումները «ԱՐՄՕՅԼ» ՓԲԸ վերաբերյալ, հայտնում է, որ ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 05.03.2019 թվականին տրված կատարողական թերթի հիման վրա Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Հարկադիր կատարման օպերատիվ բաժնում 06.03.2019 թվականին հարուցվել են թիվ 04991809 և թիվ 04991822 կատարողական վարույթները:
Հիշյալ կատարողական վարույթների շրջանակներում իրականացված կատարողական գործողությունների արդյունքում 07.03.2019 թվականին հարկադիր կատարողի կողմից կազմվել է համապատասխան արձանագրություն առ այն, որ կատարողական թերթով սահմանված հասցեներում որևէ գործողություն, այդ թվում՝ որևէ արտադրական գործունեություն կամ շինարարություն չի իրականացրել: