00:00:00

Թմրանյութերի շրջանառության մեղադրանքով Թբիլիսիում 29 մարդ է ձերբակալվել

17:57, 16 մարտ 2019 Իրավական

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում 29 մարդ է ձերբակալվել՝ թմրանյութերի ձեռքբերման, պահպանման և իրացման մեղադրանքով։ Այս մասին հայտարարել է ՆԳ նախարարի տեղակալ Վլադիմեր Բորցաձեն: Հետաքննության տվյալներով՝  Թբիլիսիի Պոնիչալա շրջանում ձերբակալված կազմակերպված հանցախմբի անդամները ղեկավարել են Վրաստանի տարածքում թմրամիջոցների տարածումն ու իրացումը: Ի դեպ, իրավապահ մարմինները որպես ապացույց ներկայացնում են ձերբակալված անձանց՝ թմրամիջոցներ ձեռք բերելու տեսագրությունները և ձայնագրությունները։ Կասկածյալների ավտոմեքենաներում մեծ քանակությամբ հերոին է հայտնաբերվել։ Ձերբակալվածների 8-10 տարվա ազատազրկում կամ ցմահ կալանք է սպառնում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր