00:00:00

Ոստիկանության ծառայողների կողմից լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ նյութեր են նախապատրաստվում

20:05, 15 մարտ 2019 Իրավական

Օպերայի հարակից տարածքում սրճարանների ապամոնտաժման դեմ նախօրեին՝ մարտի 14-ին, տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ արձանագրված միջադեպերի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Նշենք, որ ակցիաների ժամանակ գրանցվեցին բախումներ ոստիկանների հետ, որոնց հետեւանքով տուժեցին թե քաղաքացիներ, թե ոստիկաններ։ 5 տարբեր միջադեպերի վերաբերյալ ՀՀ ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանից։ Վերջինիս փոխանցմամբ՝ ներկա պահին ոստիկանությունում նախապատրաստվող 5 նյութերից 2- ը վերաբերում են իշխանության ներկայացուցչի նկատմամբ առերեւույթ բռնություն գործադրելու, 2-ը՝ ոստիկանների կողմից պաշտոնական լիազորություններն առերեւույթ անցնելու, իսկ 1-ը՝գույքը դիտավորությամբ վնասելու դեպքերին։ Հարուցված քրեական գործեր չկան։ Վերջին տվյալների համաձայն՝ բերման է ենթարկվել 26 քաղաքացի, ովքեր ազատ են արձակվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր